Հասարակություն
Հայերի ձերբակալությունները տեղի են ունենում միջազգային իրավական չափանիշների խախտմամբ. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանական մեդիա տիրույթում լայնորեն տարածում են այս տեսանյութը, որն ուղեկցվում է Ռուբեն Վարդանյանին ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և հայերի նկատմամբ խորքային ատելությամբ:
Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետ
Նախարարը զրուցել է քաղաքացիների և բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարիքները` ըստ պահանջի համալրելու տրամադրվող բուժծառայությունը։
Անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր, պետությանը պատճառել 11 մլրդ դրամի վնաս
2023 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դեըրի ֆուդս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր և պանրային մթերք) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, ք. Արմավիր):
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 27-ն՝ ժամը 15:10-ի սահմաններում, պահակետ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալ Կ.Բ.-ին: