Հասարակություն
ԼՂ-ից Հայաստան է ժամանել 84․770 բռնի տեղահանված
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր
Դատապարտյալ Կ․ Չ․-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ արգելված իրերը պատկանում են իրեն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մահացածն ու վիրավորներն Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Է. Ս.-ն (ծնված 1954 թ․) և Զ. Ա.-ն (ծնված 1950 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, ստացել համապատասխան օգնություն և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, Է. Ս.-ինը՝ միջին ծանրության, իսկ Զ. Ա.-ինը՝ բավարար։
ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդկանց առևանգելու, խոշտանգումների դեպքերը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։
45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին: