Հասարակություն
Բետոնի արտադրամասի կասեցումը վերացվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգման արդյունքում սեպտեմբեր ամսին կասեցրել էր Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ին պատկանող բետոնի արտադրամասի բետոնահանգույցի և կից գործող չորանոցի շահագործումը։
ՀԲ-ի պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ վերլուծությունը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքարդյունաբերության ավագ մասնագետ Ռեմի Պելոնը, հանքարդյունաբերության հարցերով ավագ խորհրդատու Բրայան Լենդը, ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը։
Ի՞նչ անի պաշտոնյան նվեր ստացած գինին. քննարկում կառավարության նիստում
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկվել է հանրային ծառայողների և պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:
Ակադեմիական քաղաքի հայեցակարգը հաստատվեց. այնտեղ կտեղաշարժվեն հեծանիվներով ու էլեկտրական մեքենաներով
«Ընդ որում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի»։
Դատարանի մոտ կրակոցներ արձակելու և սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի մոտ 54-ամյա տղամարդու նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները: