Հասարակություն
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Ծաղկաձորում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա
Պաշտպանը բռնի տեղահանված անձանց հետ ունեցել է խորհրդապահական առանձնազրույցներ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։ Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
Դավթաշենից դեպի «Կորեայի ձոր» տանող ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լիտվայի վարչապետը կժամանի Հայաստան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը
Հոկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը: