Հասարակություն
Կապահովվի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպումը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, ուռուցքաբանական ծառայությունների համար հերթագրման մեխանիզմի չկիրառման արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների կատարմամբ, պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով սպասարկվող ծրագրերի շրջանակում դեպքերի թվաքանակի աճով, անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմամբ, ինչպես նաև անհրաժեշտ դեղերի անձեռնմխելի պաշարների ապահովմամբ պայմանավորված:
Հայկական և եվրոպական կողմը համատեղ լուծումներ կգտնեն մուտքի արտոնագրերի դյուրացման հարցում
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի և Եվրոպական հանձնաժողովի վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 7-րդ նիստը: Նիստին ներկա էին նաև ՀՀ համապատասխան գերատեսչությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵՄ անդամ երկրների հյուպատոսական բաժինների ներկայացուցիչներ:
Ֆրանսիայի դեսպանը եղել է Վայոց ձորի մարզում. քննարկվել են համագործակցության հարցեր
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Օլիվիե Դըկոտինյիին։
Այս տարվա խաղողի ավելցուկն Արմավիրի և Արարատի մարզերում գնահատվում է մոտ 65 հազար տոննա
Կառավարության որոշմամբ, նախատեսվում է ապահովել 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունների կատարումը։
«Շողեր» մսուր-մանկապարտեզն օտարվել է օրենքի խախտմամբ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։