Քաղաքական
Պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարաձգվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2020թ․ աշնանային պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարացվի ևս 6 ամսով։
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Մայիսի 3-ին Անկարայում ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։
«Անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը». Եղոյան
«Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Այսինքն, Ստեփանակերտը բանակցություններում հանդես գա որպես սուբյեկտ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում». Ա․ Եղոյան
Խոսելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի և այնտեղ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների տևողության մասին, Եղոյանն ասել է, թե դա կախված կլինի բանակցությունների բովանդակությունից. «Հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունենք»։
Աշոտ Սմբատյանը վրացական կողմի հետ քննարկել է բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր
Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: