Քաղաքական

Ինչո՞ւ չեք գալիս Թուրքիա. Բաբկեն Թունյանը՝ Գեղամ Մանուկյանին

Ինչո՞ւ չեք գալիս Թուրքիա. Բաբկեն Թունյանը՝ Գեղամ Մանուկյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվիրակության հետ մեկնել ԱՄՆ։

«Վաղը չէ մյուս օրը, գիտեք, Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում:  

Հիմա դուք հարցնում եք՝ Ռուբեն Ռուբինյանն ինչո՞ւ է գնացել Վաշինգտոն, ես էլ ձեզ հարցնում եմ՝ բա Դուք ինչո՞ւ չեք գալիս Թուրքիա. գայիք, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ»,- ասել է Թունյանը՝ հավելելով, որ դա ուղիղ առնչվում է նրա պարտականություններին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական