ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ այցելելուն.
«Եթե միջազգային կոնֆերանս լինի, որտեղ քննարկվեն սմբակավոր կենդանիների իրավունքները, և դրան մասնակցի, դիցուք, Վահագն Ալեքսանյանը, հարց կառաջանա՝ ի՞նչ կապ ունի անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամը սմբակավոր կենդանիների իրավունքների հետ։ Եթե բնապահպանությունից լիներ, կասեին՝ հա, որովհետև բեզոարյան այծ կա, հայկական մուֆլոն կա․․․ Երբ անձը, ով մասնագիտացած է հայ-թուրքական բանակցություններում, մասնակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Դա արդյո՞ք չի նշանակում, որ ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական հարաբերությունները միաշաղկապվել են՝ ելնելով Թուրքիայի պահանջներից»,- ասաց նա։