Քաղաքական
Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարները դիտարկել են երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման հնարավորությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:
Հրամանատարը յուրացրել է զորամասին հատկացված դիզվառելիքը. Դատախազություն
Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4 հազար 515 լիտր ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները:
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին:
ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը
Հայաստանի խորհրդարանը չընդունեց Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան հայտարարությունը։
Քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: