ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արտահերթ նիստում անդրադարձել է Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ միաժամանակ շեշտելով, որ հիմնախնդիրը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով։
Ռուբինյանի խոսքով. «Համարում ենք, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն սահմանված սահմաններ և տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այնտեղից»։
Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ Ռուբինյանը նշել է. «Համարում ենք նաև, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պիտի լուծում ստանա, որովհետև հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն:
Համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»: