Քաղաքական
ԱԺ վաղվա նստաշրջանի օրակարգում կընդգրկվի 23 հարց
Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 5-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:
«Բաքուն մտադիր է փակել Լաչինի միջանցքը». ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է, թե Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը. «Ադրբեջանը սկսել է հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն հասկացություն»։
«Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին». Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, թե Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, բայց մտահոգված է կազմակերպության պահվածքով։
ԱՄՆ-ն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում
Դեսպան Ռիկերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն հանձնառու է անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում։
Առանց ռուս խաղաղապահների դժվար կլինի Արցախի անվտանգության ապահովումը
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ առանց ՌԴ խաղաղապահ ուժերի դժվար կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։