Քաղաքական

Առանց ռուս խաղաղապահների դժվար կլինի Արցախի անվտանգության ապահովումը

Առանց ռուս խաղաղապահների դժվար կլինի Արցախի անվտանգության ապահովումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ առանց ՌԴ խաղաղապահ ուժերի դժվար կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը. «Լուրջ քայլեր պետք է իրականացվեն, որ խաղաղապահ ուժերի գործունեությունը նոյեմբերի 9-ի ստորագրված ժամկետից հետո էլ երկարացվի, որովհետև առանց ՌԴ խաղաղապահ ուժերի շատ դժվար կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։

Ինչ վերաբերում է Հայաստանն Արցախին կապող ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու միջադեպին, Օհանյանն ասել է. «Պետք է Արցախի գոյապահպանության և գործունեության հայեցակարգ մշակվի։ Ուղղություններից մեկը, բացի անվտանգություն, սոցիալական, տնտեսական և այլն, արտաքին քաղաքականությունն է։ Արտաքին քաղաքականության շրջանակներում պետք է հստակեցվեն հարաբերությունները խաղաղապահ ուժերի հետ»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական