Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Միացյալ Թագավորության ԱԳ պետնախարարի հետ
Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ:
«Արցախցիներն իրենց ինքնուրույնությունը չպետք է զիջեն այս պարագայում». Վիգեն Խաչատրյան
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ այս թնջուկը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ բանակցություններով. «Արցախի նոր պետնախարարը հայտարարեց, որ եթե Ադրբեջանն ընդունի իրենց սուբյեկտայնությունը, իրենք պատրաստ են մտնել բանակցությունների մեջ: Ես կարծում եմ՝ սա ճիշտ կողմնորոշում է, այս թնջուկը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ բանակցություններում»:
Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Արմեն Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարի և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահողի հետ:
Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է ԼՂ ԿԳՄՍՆ հետ: