Քաղաքական

Արմեն Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 15-ին Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ:

Ա. Գրիգորյանը զրուցակցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակումը և արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական