Հայաստան
ԱԱԾ տնօրենի տեղակալներն ազատվել են պաշտոններից և վերանշանակվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից: Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով, այնուհետ վերանշանակվել են:
Հայաստանն առաջին անգամ ներկայացված կլինի Նյու Դելիի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումներից մեկին
Հունվարի 17-19-ը միասնական տաղավարով Հայաստանն առաջին անգամ ներկայացված կլինի Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում կայանալիք Հնդկաստանի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումներից մեկի՝ «Convergence India 2024»-ին։
91 մարզիկ՝ 2023 թվականի տարեվերջին ստացել է 1 մլն դրամից ավելի միանվագ պարգևատրում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2023 թ. սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներում առաջնային տեղ են գրավել միջազգային մրցաշարերի կազմակերպումը, մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումները, բարձր նվաճումներ գրանցած մարզիկների խրախուսումը և ենթակառուցվածքների բարելավումը:
Աղավնաձորի շուկայից գինի, տնական օղի, հյութ և ծխախոտ են գողացել
Հունվարի 1-ին, ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս:
«Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ իրենց տեղը զիջել են Լևոն Քոչարյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ընդգրկվել է միջխորհրդարանական վեհաժողովների հայկական պատվիրակությունների կազմում՝ փոխարինելով նույն խմբակցության գործող պատգամավորների։