Հասարակություն

Հայաստանն առաջին անգամ ներկայացված կլինի Նյու Դելիի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումներից մեկին

Հայաստանն առաջին անգամ ներկայացված կլինի Նյու Դելիի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումներից մեկին

Հունվարի 17-19-ը միասնական տաղավարով  Հայաստանն առաջին անգամ ներկայացված կլինի Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում կայանալիք Հնդկաստանի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումներից մեկի՝ «Convergence India 2024»-ին։

Միջոցառման ընթացքում նախատեսվում են բարձր տեխնոլոգիաների, 5G-ի, արհեստական բանականության (AI), ամպային տեխնոլոգիաների, անլար թվային կապի (EDGE), կիբերանվտանգության, ֆինանսական և այլ տեխնոլոգիաների արդիական միտումների վերաբերյալ ոլորտային համաժողովներ, կլոր սեղան քննարկումններ՝ տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 200 առաջատար ընկերությունների մասնակցությամբ և ոլորտային գործարար կապերի հաստատման հնարավորությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական