Հասարակություն

«Հարազատները հրաժարվում են վերցնել և հուղարկավորել մասունքները». նախարար

«Հարազատները հրաժարվում են վերցնել և հուղարկավորել մասունքները». նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների՝ դեռևս չհուղարկավորված մասունքներին։

Նրա խոսքով՝ կան մասունքներ, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են, ու արդյունքները մշտապես նույնն են եղել, սակայն հարազատները հրաժարվում են հուղարկավորություն իրականացնել: Ըստ նախարարի՝ փորձաքննություններն իրականացվել են նաև արտերկրում․ 

«Հայաստանում ու արտերկրում հաստատված դեպքերի մասով պետք է որոշումներ կայացնել։ Անգամ սառնարանային պայմաններում մասունքները տարիներով պահելը որևէ առումով ճիշտ չէ: Պետք է հուղարկավորել: Դրա իրականացման ֆորմատն ու սկզբունքները, որ լինեն հնարավորինս ընդունելի ու հաշվի առնվեն թեմայի բոլոր նրբությունները, միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում կորոշվեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը՝ հողին հանձնել դրանք։

Թվեր, սակայն, Ավանեսյանը չհրապարակեց՝ ասելով, որ չունի դրա իրավասությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական