Միջազգային

Պակիստանում երկաթուղային վթարի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել

Պակիստանում երկաթուղային վթարի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել

Առնվազն 25 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել Պակիստանի Սինդ նահանգում Hazara Express գնացքի վագոնների ռելսերից դուրս ընկնելու հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Geo-ին։

Նախնական տեղեկություններով՝ ռելսերից դուրս են ընկել գնացքի 5-ից 10 վագոնները, ոստիկանությունը դեռ չի հայտնել երկաթուղային վթարի պատճառը։

Վթարի հետեւանքով Սինդ նահանգում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Նշվում է, որ վերականգնման աշխատանքները կարող են տևել մինչև 18 ժամ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական