ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է վարչապետ Շահբազ Շարիֆին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Շնորհավորական նամակում նշվում է, որ Պակիստանը 75 տարի եղել է Միացյալ Նահանգների կարևոր գործընկերը։
«Շնորհավորում եմ նորընտիր վարչապետ Շարիֆին, մաղթում հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- ասված է նամակում։ Բլինկենը հույս է հայտնել, որ ուժեղ, ժողովրդավարական և բարգավաճ Պակիստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը օգուտ կբերի երկու երկրներին և հույս հայտնել, որ քաղաքական ճգնաժամը Պակիստանում շուտափույթ կլուծվի։
Պակիստանում ճգնաժամն սկսվեց ապրիլի 3-ին, երբ ընդդիմությունը նախաձեռնեց վարչապետին անվստահություն հայտնելու փորձ՝ 2018 թվականին իշխանության եկած վարչապետ Իմրան Խանին մեղադրելով երկրի ռեֆորմները ձախողելու և կոռուպցիայի մեջ։ Իմրան Խանը դարձավ Պակիստանի առաջին վարչապետը, որն անվստահության քվե ստացավ խորհրդարանի կողմից։ Նրա դեմ են արտահայտվել 174 պատգամավորներ: