Միջազգային

ԱՄՆ-ում մեկնաբանել են Պակիստանի նախկին վարչապետի դեմ գործընթացը

ԱՄՆ-ում մեկնաբանել են Պակիստանի նախկին վարչապետի դեմ գործընթացը

ԱՄՆ Պետդեպարտամենտը Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Շարժում հանուն արդարության» կուսակցության նախագահ Իմրան Խանի դեմ գործընթացը համարում է հանրապետության ներքին գործը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կոչ ենք անում հարգել Պակիստանում և ամբողջ աշխարհում ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները», - նշել են Պետդեպարտամենտում:

Օգոստոսի 5-ին Իսլամաբադի շրջանային դատարանը Խանին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Խանը նաև պետք է տուգանք վճարի 100 հազար ռուփիի (1200 դոլարի) չափով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական