Միջազգային

Հռոմի պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել մասնակցությունը հացահատիկի գործարքին

Հռոմի պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել մասնակցությունը հացահատիկի գործարքին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ավանդական կիրակնօրյա քարոզից հետո Ռուսաստանին կոչ է արել վերսկսել մասնակցությունը հացահատիկի գործարքին։ Պոնտիֆիկոսի խոսքերը փոխանցում է Reuters-ը։

«Ես կոչ եմ անում իմ եղբայրներին և Ռուսաստանի իշխանություններին վերադառնալ սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի հացահատիկն ապահով տեղափոխվի»,- ասել է նա։

Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 17-ին։

Ռուսաստանի իշխանությունները նշել են, որ նման որոշում է կայացվել Մոսկվայի պայմանները չկատարելու պատճառով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական