Միջազգային

Հռոմի պապը կոչ է անում բարեփոխել ՄԱԿ-ը

Հռոմի պապը կոչ է անում բարեփոխել ՄԱԿ-ը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհրաժեշտ է համարում բարեփոխել միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը։ Այս մասին նա գրել է իր` «Ես խնդրում եմ քեզ Տիրոջ անունով. Տասը աղոթք ապագայի հույսի համար» գրքում, որոնց հատվածներն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրապարակել է La Stampa թերթը։

«Երբ մենք խոսում ենք գլոբալ մակարդակում խաղաղության և անվտանգության մասին, առաջին կազմակերպությունը, որի մասին մտածում ենք, Միավորված ազգերի կազմակերպությունն է և, մասնավորապես, նրա Անվտանգության խորհուրդը», - նշում է Հռոմի պապը:


Նրա կարծիքով, ուկրաինական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան անհրաժեշտ է ներկայում այդ բազմակողմ կառույցի համար ավելի ճկուն և արդյունավետ ուղիներ գտնել հակամարտությունների կարգավորման համար։



Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական