Ավստրալիայի հյուսիս-արևելքում ռազմական ուղղաթիռ է կործանվել, հայտնում է ABC-ն։
Միջադեպի հետևանքով չորս մարդ անհետ կորել է։ Ինքնաթիռի անձնակազմը մասնակցելիս է եղել Համիլթոն կղզու մոտ անցկացվող Talisman Saber զորավարժություններին։ Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։
Նշվում է, որ ուղղաթիռն ԱՄՆ-ի և Ավստրալիայի զինվորականների փոխգործակցության համակարգման մանևրներ է կատարելիս եղել։