Միջազգային

Ավստրալիան հայտարարել է 25 ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների մասին

Ավստրալիան հայտարարել է 25 ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների մասին

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հինգշաբթի օրը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների երկրորդ փաթեթի մասին՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որը հինգշաբթի օրը հատուկ ռազմական գործողություն սկսեց Դոնբասի համար։ Նա նաև հավելել է, որ իր կառավարությունը դեռ կշարունակի Ռուսաստանին կոչ անել՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ֆինանսների նախարար Սայմոն Բերմինգհեմն արդեն վերջնականացրել է այն անձանց ցուցակը, որոնց համար դրանք կհայտարարվեն: Դրանում կներառվեն բանակի հրամանատարներ, պաշտպանության փոխնախարարներ և ռուս վարձկաններ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, ինչպես նաև՝ չորս կազմակերպություններ, որոնք ներգրավված են ռազմական տեխնոլոգիաների և զենքի մշակման և վաճառքի մեջ», - հայտարարել է Մորիսոնը Սիդնեյում՝ ասուլիսի ժամանակ, նշելով, որ պատրաստված ցուցակում ներառված է ՌԴ 25 քաղաքացի։

«Այդ պատժամիջոցները կվերաբերվեն մոտավորապես 300 խորհրդարանականների, որոնք մասնակցել են Ուկրաինայի տարածք ներխուժման նախապատրաստմանն ու կազմակերպմանը», - հավելել է Մորիսոնը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական