Միջազգային

Մենք անում ենք ինչ կարող ենք, որպեսզի լարվածությունը նվազի. Նեդ Փրայս

Մենք անում ենք ինչ կարող ենք, որպեսզի լարվածությունը նվազի. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է Հայաստան-Ադրբեջան միջանքի շուրջ ստեղծված կացությանը և ՌԴ նախագահ Պուտինի՝ այս հարցի շուրջ ունեցած վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ: 

«Կարծում եմ՝ ունենք։ Մենք հետևողականորեն կենտրոնացել ենք այս մարտահրավերի լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա, երկու երկրներին տևական, համապարփակ կարգավորման ուղու վրա դնելու անհրաժեշտության վրա: Մենք երկու երկրներին ի մի ենք բերել ԱԳ նախարարների մակարդակով այստեղ՝ Վաշինգտոնում: Մենք դա արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ:

Մեր ավագ խորհրդականը, Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում, որպեսզի կարողանանք անել առավելագույնը, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն [Հայաստան-Ադրբեջան] ամեն ինչ անեն լարվածության նվազման ուղղությամբ», - հավելել է Փրայսը։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական