Միջազգային

Ջերսիում ապօրինաբար են խուզարկել Աբրամովիչին պատկանող տարածքները

Ջերսիում ապօրինաբար են խուզարկել Աբրամովիչին պատկանող տարածքները

Ջերսիի ոստիկանությունը խոստովանել է, որ անօրինական խուզարկություններ է իրականացրել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ ենթադրաբար առնչվող շենքերում և համաձայնել է հատուցել վնասն ու ներողություն խնդրել։ Այդ մասին ասվում է Reuters-ի հրապարակած իրավական փաստաթղթում:

Այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական ԶՈՒ-ն ներխուժեց Ուկրաինա, Արևմուտքը կիրառեց պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները ռուս պաշտոնյաների և գործարարների նկատմամբ՝ սառեցնելով հարյուր միլիարդավոր դոլարների ակտիվներ:

Ապրիլի 12-ին Ջերսիի դատարանը Աբրամովիչի հետ կապված 7 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվների սառեցման պաշտոնական որոշում է կայացրել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական