Ռուսաստանի դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը։
«Հայ-ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական երկխոսությունը կարող է տեղի ունենալ շուտով, հնարավոր է՝ նոյեմբերին»,- հայտնել է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ խորհրդարանի վերին պալատում իր աղբյուրին։
Հանդիպման վայրը դեռ որոշված չէ։