Միջազգային

Մայիսի 16-17-ը Մոսկվայում տեղի կունենա հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում սահմանների հարցով

Մայիսի 16-17-ը Մոսկվայում տեղի կունենա հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում սահմանների հարցով

Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ Փոխվարչապետ Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, ինչպես նաև պայմանավորվածություն կա, որ այնտեղ՝ Մոսկվայում նույն օրերին, կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ», - ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական