Միջազգային

Իրանը պատրաստվում է ևս հազար հրթիռ և այլ զենքեր ուղարկել Ռուսաստան. CNN

Իրանը պատրաստվում է ևս հազար հրթիռ և այլ զենքեր ուղարկել Ռուսաստան. CNN

Իրանը պատրաստվում է ևս հազար հրթիռ և այլ զենքեր ուղարկել Ռուսաստան, այդ թվում՝ փոքր հեռահարության «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ և լրացուցիչ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին գրել է CNN-ը՝ վկայակոչելով արևմտյան երկրներից մեկի ներկայացուցչին։ Առաքումը գտնվում է մանրազնին հսկողության տակ, քանի որ դա կլինի առաջին դեպքը, երբ Իրանը Ռուսաստան է ուղարկում ճշգրիտ կառավարվող առաջադեմ հրթիռներ, ինչը կարող է Կրեմլին զգալի առավելություն տալ մարտի դաշտում: Թեև հստակ ժամկետները հայտնի չեն, թե երբ բեռները կհասնեն Ռուսաստան, բայց պաշտոնյաները կարծում են, որ զենքն անպայման կառաքվի մինչև տարեվերջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական