Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ որոշ թշնամիները վերջին շաբաթներին փորձել են օգտագործել Իրանում տեղի ունեցող իրադարձությունները՝ երկրում անկայունություն և անապահովություն ստեղծելու նպատակով։
«Թշնամիները ջանքեր են գործադրել՝ հող նախապատրաստելու ԻՊ ահաբեկչության համար»,- ասել է Ամիրաբդոլլահյանը՝ թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած հեռախոսազրույցում։
Ամիր Աբդոլլահյանը ցավակցություն է հայտնել թուրք ժողովրդին և կառավարությանը՝ վերջերս տեղի ունեցած հանքահորի աղետի կապակցությամբ։
Իր հերթին, Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը կանգնած է Իրանի կողքին ահաբեկչության դեմ պայքարում։
Չավուշօղլուն դատապարտել է հոկտեմբերի 26-ին Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի սրբավայրի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով 13 ուխտավոր է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են: Չավուշօղլուն նշել է, որ Անկարան և Թեհրանը երկու եղբայր երկրներ են, որոնք աջակցել են միմյանց լավ և վատ օրերին։