ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան» ակումբի նիստում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների «վաշինգտոնյան տարբերակը» նման է Քեմփ-Դեյվիդի բանակցություններին Իսրայելի և Եգիպտոսի միջև։ «Ես խորհուրդ եմ տալիս այն մարդկանց Հայաստանում, որոնք գնում են այդպիսի գործարքի («քեմփդեյվիդյան»), հիշել՝ ինչպես դա վերջացավ նրանց համար, օրինակ՝ Սադաթի»,-հայտարարել է Զատուլինը։
Եգիպտոսի նախագահ Անվար Սաադաթի կողմից Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումը և 1978 թվականին Իսրայելի հետ խաղաղություն կնքելը պատճառ դարձավ իսլամիստ ծայրահեղականների կողմից նրա սպանության համար։