Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Շվեդիայի համագործակցության կապակցությամբ։ Նա հավելել է, որ շուտով կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ հարցի առնչությամբ Ստոլտենբերգն ասել է. «Ես ողջունում եմ Շվեդիային և Թուրքիային՝ համատեղ հուշագրի իրականացման հարցում աշխատանքի համար»:

Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների խորհրդարանները կհաստատեն Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական