Միջազգային

Բրազիլիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Բրազիլիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում գտնվող Ուրո Պրետո զբոսաշրջային քաղաքի մերձակայքում ավտովթարի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ 

Վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը վազանցի ժամանակ։ Վեց մարդ մահացել է, ութը տեղափոխվել են կլինիկա։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Փրկարարները շարունակում են աշխատել ողբերգության վայրում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական