Միջազգային

«Պուտինը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի». Լուկաշենկո

«Պուտինը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը երբեք իր առջև նպատակ չի դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Ինչպես հաղորդում է Բելառուսի պետական ​​Belta գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է Ձեր հարցի ենթատեքստին, ապա Ռուսաստանի ղեկավարությունը երբեք իր առջև նպատակ չի դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Լուկաշենկոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական