Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հինգշաբթի «Օսիպովիչի» պոլիգոնում «Դաշնակիցների վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժությունների ժամանակ, հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը, և եթե Արևմուտքը շարունակի իր հարձակումները Բելառուսի վրա, ապա ինքը կմնա «հավերժ նախագահ»։
Լուկաշենկոն նաև նշել է այն պայմանները, որոնց պարագայում ինքը պատրաստ է հեռանալ պաշտոնից. «Եթե հավաքական Արևմուտքը, առաջին հերթին՝ ամերիկացիները, չթիրախավորեն Բելառուսը և չխաղացնեն իրենց մարիոնետներին, ինչպես դա եղավ 2020թ.-ին, ամեն ինչ օրինական կլինի, ավելի շուտ, քան նրանք ուզում են»: