Միջազգային

Էրդողանը խոսել է թյուրքական պետությունների համագործակցության անհրաժեշտության մասին

Էրդողանը խոսել է թյուրքական պետությունների համագործակցության անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է թյուրքական պետությունների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ գլոբալ և տարածաշրջանային անկայունության ժամանակաշրջանում պահանջվում է ամրապնդել թյուրքական պետությունների փոխգործակցությունը, ուստի հատուկ նշանակություն է ձեռք բերում Ղազախստանի՝ եղբայրական երկրի և ռազմավարական գործընկերոջ անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության ապահովումը և տնտեսական բարեկեցության բարձրացումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական