Միջազգային

Թուրքիան շահագրգռված է Ղազախստանի նավթի հանքավայրերի զարգացմամբ

Թուրքիան շահագրգռված է Ղազախստանի նավթի հանքավայրերի զարգացմամբ

«Թուրքիան հետաքրքրված է ղազախական նավթով». Kazinform-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Բուլատ Ակչուլակովը։

«Թուրքիա կատարած իմ այցի շրջանակներում ես հանդիպեցի գործընկերոջս հետ: Դիտարկեցինք Թուրքիայում ատոմակայանի կառուցումը, քննարկեցինք նաև նավթի մատակարարման ուղիների, որպես ներդրող՝ նրանց ընկերությունների մասնակցության հարցեր։ Փաստն այն է, որ 2010 թվականից ի վեր մենք նավթային ոլորտում համատեղ նախագծեր չենք ունեցել։ Այս հարցը նույնպես քննարկվել է»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Բուլատ Ակչուլակովը։

Նրա խոսքով՝ Թուրքիան շահագրգռված է ոչ միայն նավթի մատակարարումներով, այլև՝ հանքավայրերի զարգացմամբ. «Տրանսնեֆտ»-ը, երկաթուղային, ծովային փոխադրումները կարող են լինել այլընտրանքային ճանապարհ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումին: Նավթի փոխադրման այլընտրանքային տարբերակների կազմակերպումը կպահանջի մի քանի տարի։ Այժմ Թուրքիան օրական սպառում է մոտ 1 մլն բարել նավթ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական