Միջազգային

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ զորախումբ են ստեղծում

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ զորախումբ են ստեղծում

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ տարածաշրջանային զորախումբ կստեղծեն։ 

«Միութենական պետության արևմտյան սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի և Բելառուսի տարածաշրջանային խմբավորման ծավալման մասին։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է այն մակարդակին, ինչպիսին հիմա է, մենք սկսում ենք գործարկել միութենական պետության խմբավորումը»,- ասել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում, անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական