Միջազգային

Չեխիան մինչև 2023 թ. մարտ վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին

Չեխիան մինչև 2023 թ. մարտ վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին

Չեխիան մինչև 2023 թվականի մարտի վերջ վիզաներ և կացության թույլտվություն չի տրամադրի Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։ «České noviny» լրատվականի հաղորդմամբ՝ կառավարությունը պաշտպանել է Չեխիայի արտգործնախարարության համապատասխան առաջարկը։ Բացառություն է արվելու մարդասիրական նպատակներով ուղևորությունների համար։

Իշխանությունների բացատրությամբ՝ այդ միջոցը կոչված է «պաշտպանելու Չեխիայի արտաքին քաղաքական շահերը»՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ, և ճնշում գործադրելու Ռուսաստանի և Բելառուսի վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական