Ռուսաստանն ու Իրանը նավթագազային ոլորտում 40 մլրդ դոլարը գերազանցող գործարքներ են կնքել։ Այդ մասին հայտնում է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:
«Մենք Ռուսաստանի հետ 4 մլրդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել հանքավայրերի շահագործման համար, ինչպես նաև գազատարի և հեղուկացված բնական գազի սարքավորումների արտադրության վերաբերյալ 40 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր»,- նրա խոսքը մեջբերել է գործակալությունը: