Միջազգային

Իտալիան Ադրբեջանից նավթ է խնդրում

Իտալիան Ադրբեջանից նավթ է խնդրում

Իտալացի նախարարները ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու շրջանակներում դիմել են Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Al Jazeera կայքը։  Նշվում է, որ իտալացի պաշտոնյաները բանակցություններ են վարում նաև այլ երկրների (այդ թվում՝ Կոնգոյի, Անգոլայի և Կատարի) հետ՝ գազի մատակարարումների դիվերսիֆիկացման համար։

Իտալական էներգետիկ հսկա Eni-ն և ալժիրյան պետական ​​Sonatrach-ը համաձայնության են եկել հյուսիսաֆրիկյան երկրում գազի հետախուզումն արագացնելու և կանաչ ջրածնի մշակման վերաբերյալ, քանի որ Հռոմը ռուսական ածխաջրածիններից իր կախվածությունը նվազեցնելու նոր ուղիներ է փնտրում:

Իտալիան, որն անցյալ տարի ներկրվող գազի շուրջ 40%-ը ստացել է Ռուսաստանից, ձգտում է դիվերսիֆիկացնել էներգամատակարարման իր խառնուրդը, քանի որ Ուկրաինայում պատերազմը սրվում է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական