ՆԱՏՕ-ն չի պատրաստվում կռվել Ռուսաստանի դեմ ուկրաինական իրադարձությունների պատճառով, սակայն հույսը դնում է երկու կողմերի դեէսկալացիայի վրա, հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։
«Ռումինիան պատերազմի չի գնում, ՆԱՏՕ-ն էլ չի պատերազմի Ռուսաստանի դեմ, բայց դեէսկալացիա պետք է լինի երկու կողմից։ Սա շատ լարված իրավիճակ է, և մենք, ովքեր ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներից ամենաերկար սահմանն ունենք Ուկրաինայի հետ, ակնհայտորեն հատուկ դիրքում ենք, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ասել է Իոհանիսն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Նա նշել է, որ Ռումինիան պատրաստվում է ցանկացած սցենարի, սակայն հույսը դնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վրա։