Միջազգային

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում (Ամփոփ)

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում (Ամփոփ)

Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

  • Եթե անկեղծ լինենք` մարդկության պատմությունը դժվարին ժամանակներից բաղկացած շղթա է, դրա համար էլ մարդկությունը հորինել է մի բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր մարտահրավերներ ու բացում նոր հնարաորություններ։
  • Աշխարհի երկրների ղեկավարների խնդիրն է՝ ճիշտ կառավարել ճգնաժամերն ու ճիշտ օգտագործել ընձեռնված հնարավորությունները։

  • Մեր տարածաշրջանի համար ևս այսօր դժվարին ժամանակներ են։ Գնալով ավելի են սրվում անվտանգության հետ կապված բոլոր մարտահրավերները։ 

ՀՀ վարչապետը անդրադարձել է նաև ղարաբաղյան վերջին պատերազմին։ 

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն 2020թ. պատերազմ է վերապրել այնպիսի իրավիճակում, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած էր COVID-ի վրա։ «Հույս ունենք, որ ՌԴ-ի հետ սերտ համագործակցությամբ ու մեր գործընկերների հետ փոխգործակցությամբ մենք կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանում իրավիճակը պահել հսկողության տակ, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»,-ընդգծել է Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական