Միջազգային

«Ուկրաինական հացահատիկը տանում են Եվրամիություն, ոչ թե սովի մատնված երկրներ». Պուտին

«Ուկրաինական հացահատիկը տանում են Եվրամիություն, ոչ թե սովի մատնված երկրներ». Պուտին

«Ցորենն Ուկրաինայից տանում են ոչ թե քաղցած երկրներ, այլ Եվրոպական Միության երկրներ». այդ մասին Վլադիվոստոկում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:

«Հացահատիկով լի միայն 2 նավ է ուղևորվել զարգացող երկրներ»,- ընդգծել է Պուտինը: Նա նաև հայտարարել է, որ դրա պատճառով կարող է սահմանափակվել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը։ «Ես այդ թեմայով անպայման կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ։ Չէ՞ որ մենք նրա հետ ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմ ենք մշակել»,- հավելել է Պուտինը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական