Միջազգային

Պակիստանում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է հասնել մինչև 12,5 միլիարդ դոլարի

Պակիստանում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է հասնել մինչև 12,5 միլիարդ դոլարի

Պակիստանում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է տատանվել 10 միլիարդից մինչև 12,5 միլիարդ դոլար` ըստ կառավարության նախնական գնահատումների, հաղորդում է Geo TV-ն:

Հունիսի կեսերին Պակիստանում շարունակվող մուսոնային անձրեւների ու ջրհեղեղների հետեւանքով զոհվել է շուրջ 1.300 մարդ, ավելի քան 2 հազարը վիրավորվել։ Երկրի մեծ մասը շարունակում է հեղեղված մնալ, հատկապես Բելուջիստան, Խայբեր Փախտունխվա և Սինդ նահանգները:

«Ըստ կառավարության տվյալների՝ աղքատությունն ու գործազրկությունն աճել է՝ 21,9%-ից հասնելով ավելի քան 36%-ի»,- հայտնել է հեռուստաալիքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական