Միջազգային

Դոնբասից Ռուսաստան է տեղափոխվել 3,8 մլն բնակիչ

Դոնբասից Ռուսաստան է տեղափոխվել 3,8 մլն բնակիչ

Փետրվարից ավելի քան 3,8 մլն փախստականներ Ուկրաինայի և Դոնբասի տարածքից ժամանել են Ռուսաստան: Այս մասին ТАСС-ին հայտնել են ուժային կառույցներում: «3,8 մլն փախստականների թվում կա մոտ 605 հազար երեխա։ Փախստականների կեսը Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչներ են»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ժամանակավոր կացարաններում է մնում 33,5 հազար մարդ, ներառյալ՝ 11 հազար երեխա: Մյուս տեղահանվածները տեղավորվել են հարազատների մոտ կամ մասնավոր վայրերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական