ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի խոսնակ Ֆարհան Հաքը անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունին և ՄԱԿ ԳԽ անունից ցավակցություն հայտնել զոհերի բարեկամներին ու հարազատներին։
«Գլխավոր քարտուղարը խորապես վշտացած է կիրակի՝ օգոստոսի 14-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների համար։ Իր անկեղծ ցավակցություններն է հայտնում զոհվածների ընտանիքներին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին։ Նա վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։ Միավորված ազգերի կազմակերպությունը սգո այս ժամանակահատվածում կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին», - ասել է խոսնակը չեպազրույցի ընթացքում