ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը առանձին նամակներ է ուղարկել ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այդ մասին հայտնել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Իր ուղերձներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախագահներին խնդրել է՝ իրեն ընդունել Մոսկվայում և Կիևում։