Միջազգային

Կհանդիպեն Ճապոնիայի վարչապետն ու Չինաստանի նախագահը

Կհանդիպեն Ճապոնիայի վարչապետն ու Չինաստանի նախագահը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հրահանգել է մշակել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ իր հանդիպման կազմակերպման հարցը՝ Տոկիոյի և Պեկինի միջև հարաբերություններում լարվածության թուլացման համատեքստում: Այս մասին ուրբաթ հայտնել է Sankei թերթը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները:

Նախորդ անգամ նրանք հանդիպել էին 2019 թվականի դեկտեմբերին, երբ Չինաստան էր այցելել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն։ Ճապոնիայի կառավարության ներկայիս ղեկավար Կիսիդան ոչ մի անգամ չի շփվել Սի Ցզինպինի հետ։ Նրանք միայն մեկ անգամ են հեռախոսազրույց ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական