Միջազգային

Ճապոնիայի և Չինաստանի պաշտպանության նախարարները 3 տարվա դադարից հետո կհանդիպեն Սինգապուրում

Ճապոնիայի և Չինաստանի պաշտպանության նախարարները 3 տարվա դադարից հետո կհանդիպեն Սինգապուրում

Ճապոնիայի և Չինաստանի պաշտպանության նախարարները ծրագրում են քննարկել Արևելաչինական ծովում վիճելի Սենկակու կղզիների ճակատագիրը։ Կիշի Նոբուոյի և Վեյ Ֆենգեի հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-12-ին Սինգապուրում նախատեսված Shangri-La Dialogue անվտանգության ֆորումի շրջանակներում։

Ըստ ճապոնական աղբյուրների՝ նախարարները կքննարկեն Արևելաչինական ծովում վիճելի Սենկակու կղզիների, չինական նավերի կողմից Ճապոնիայի տարածքային ջրերի խախտումների և Թայվանի նեղուցում հնարավոր անկայունության հետ կապված հարցեր։

Նախարարները կարծիքներ կփոխանակեն Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների և Ուկրաինայի պատերազմի՝ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա ազդեցության վերաբերյալ։

Ճապոնիայի և Չինաստանի պաշտպանության նախարարները վերջին անգամ հանդիպել են 2019 թվականի հունիսին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական